Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել:

Ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չդիմելու արդյունքում կարող է զարգանալ անգամ լորձաթաղանթի ատրոֆիա:

Քթի լորձաթաղանթի չորություն կարող է առաջանալ ներքին և արտաքին պատճառներից:

Արտաքին պատճառներից է օգանիզմի ռեակցիան որոշ գրգռիչ գործոնների հանդեպ:

Ներքին պատճառներ կարող են լինել օրգանիզմում առկա ախտաբանությունները, որոնց մասին մարդը կարող է չիմանալ:

Պատճառներ են, օրինակ.

  • վնասակար սովորությունները (ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը),
  • ապրելավայրի անառողջ մթնոլորտը,
  • աշխատանքն` աղտոտված միջավայրում (գազ, փոշի),
  • օդի թարմացուցիչների հաճախակի օգտագործումը,
  • սենյակում չափազանց չոր օդը,
  • օրգանիզմում միկրոէլեմենտների, վիտամինների անբավարարությունը,
  • շնչառական վարակների ժամանակ քթի անոթալայնիչ կաթիլների անվերահսկելի կիրառումը:

 
Երբ քթի լորձաթաղանթը չորանում է, առաջանում է այրոցի տհաճ զգացողություն, անգամ` քոր: Սկզբնական շրջանում ջրով ողողումները, կաթիլները բարելավում են վիճակը: Սակայն ավելի ուշ շրջանում վիճակը բարդանում է, ուստի անհրաժեշտ է առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի:

Քթի լորձաթաղանթի կարևոր գործառույթներից է օրգանիզմի պաշտանությունը արտաքին օտար գործոններից (փոշի և այլն), օրինակ, լորձարտադրության շնորհիվ օտար մասնիկները դուրս են մղվում քթի խոռոչից:

Քթի լորձաթաղանթի չորություն հանդիպում է ո՛չ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների մոտ:

Քթի լորձաթաղանթի չորության առաջին ախտանշաններն են.

  • այրոց և քոր քթի խոռոչում,
  • չորություն բերանի խոռոչում և քթի փակվածություն` հատկապես առավոտյան,
  • մշտական չորություն, որի ժամանակ առաջանում են կեղևներ,
  • քթանցքների շուրջ մաշկի չորացում և ճաքեր
  • Հոտառության կորուստ, որն ամենաուշ զարգացող ախտանշաններից է:


Բուժման բացակայության դեպքում զարգանում են բարդություններ, օրինակ.

  • անգինա,
  • բրոնխիտ,
  • թոքաբորբ,
  • ֆարինգիտ,
  • շնչառական վարակներ:


Օդի մեջ ալերգենների, մանրէների, սնկերի, փոշու միկրոմասնիկները գործոններ են, որոնք քթի չորության դեպքում պատճառ են դառնում տարբեր հիվանդությունների, առաջին հերթին՝ քիթըմպանի և բրոնխների:

Քթի լորձաթաղանթի չորությունը դիտվում է հետևյալ ախտաբանությունների ժամանակ.

  • հիպերտրոֆիկ ռինիտ,
  • կատառալ ռինիտ,
  • Շեգրենի համախտանիշ (քթի լորձաթաղանթի, արցունքագեղձերի և թքագեղձերի աուտոիմուն բորբոքում),
  • շաքարային դիաբետ,
  • սկլերեմա,
  • հորմոնալ խագարումներ:


Բուժումը

  • աղային (ծովի աղ) իզոտոնիկ լուծույթով լվացումներ,
  • խոնավեցնող յուղեր (չիչխանի, կտավատի, դեղձի), որոնք օգնում են հեռացնել կեղևները (կեղևների պատճառով արյունահոսության դեպքում կարելի է օգտագործել սոլկոսերիլ),
  • հակավիրուսային ազդեցության քսուքներ (օքսոլինի քսուք),
  • եթե քթի անոթների պատերը թույլ են, պետք է օգտագործել ասկորուտին, որը պարունակում է վիտամին C,
  • ճթային ինհալացիաներ` աղային լուծույթներով,
  • աղային լուծույթով քթի սովորական լվացումներ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ